Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոդրիչը չհեռացավ «Ռեալից»

Մոդրիչը չհեռացավ «Ռեալից»
14.09.2018 | 04:24

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ չի հեռանա «արքայականից»: Այս լուրն առանձնակի հնչեղություն է ստանում հատկապես այն կուլիսային խոսակցությունների ֆոնին, որոնցում համառապնդվում էր խորվաթ ֆուտբոլիստի տեղափոխվելն իտալական «Ինտեր»:


«Հեռանալ «Ռեալի՞ց»: Ես ընդհանրապես չեմ մտածում այդ մասին: Այն աշխարհի լավագույն թիմն է: Ինչի՞ համար հեռանամ»,- նրան է մեջբերում SKY Sports-ը:
Անցած ամառային պատուհանում «Ինտերն» իրապես ուզում էր ձեռք բերել Մոդրիչին, սակայն վերջնահաշվում նա մնաց «Ռեալում»: Ընդ որում իսպանական ակումբի ղեկավարությանը բնավ դուր չէր եկել, որ իտալացիներն առանց իրենց գիտության են ֆուտբոլիստի հետ փորձել բանակցությունների մեջ մտնել:


«Ռեալի» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվի ամառ: Նրան գնելու համար սահմանված է 700 միլիոն եվրո հրաժարիմք: Այս գնով արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ուզեցել է հասկացնել, որ մտադիր չէ ֆուտբոլիստից հրաժարվելու, և որ ապագա գնորդը պետք հաշվի նստի նման խոշոր գումար ծախսելու փաստի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ